Search
Close this search box.

Եթե փողը չտան, ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրգործ կհարուցի Սերժ Թանկյանի եւ Ալեքսիս Օհանյանի վրա. Արթուր Ղազինյան

Վերջին մի քանի օրվա ներքաղաքական իրադարձություններից ինձ առավելապես հետաքրքրում է Փաշինյանի 25 դոլարանոց մարտահրավերների իրագործման ընթացքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում նետած մարտահրավերներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞նց են հետեւելու ու ապահովելու այդ խոստումների իրագործման ընթացքը, կամ չվճարելու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել:

Ենթադրում եմ, որ շուտով վարչապետի վերահսկողության ծառայությունը վերանվանվելու է վարչապետի նետած եւ ընդունված մարտահրավերների իրագործման նկատմամբ վերահսկողության ծառայություն:

Այսինքն, նրանք պետք է մշտադիտարկում անեն ֆեյսբուքում, նույնականացնեն մարտահրավեր ընդունած անձանց, կազմեն անվանացանկ եւ իրենց թիմում բանկային կոլեկտորության մեծ փորձ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հավաքեն խոստացված գումարները:

Եթե չտան, ապա ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրեական գործ կհարուցի Սերժ Թանկյանի եւ Ալեքսիս Օհանյանի վրա եւ բոլորը հանգիստ կնստեն իրանց տեղը:

Լրիվ խոսքի ազատությունա, ով ինչ ուզում խոսումա հերիք չի, դեռ մի բան էլ ուրիշներինա հրավիրում խոսելու:

Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ, իսկ Հայաստանի հարկատուներն էլ՝ ակցիայի հովանավոր:

#մանկամիտների_իշխանություն

#ով_ինչ_ուզում_խոսումա