Search
Close this search box.

Ծաղրածուն ինչքան ուժ ունի՝ սուտ է խոսում. Նունե Ներսիսյան

Ինչքան ուժ ունի ծաղրածուն սուտ է խոսում, որպեսզի փոխի իրականությունը, այն հարմարեցնի իր պայմաններին, իր խնդիրներին ու հետաքրքրություններին:

Ըստ նրա սահմանափակ ուղեղի` սուտ խոսքը իսկապես փոխում է իրականությունը, սակայն հաշվարկների մեջ սխալվում է, իրականությունը իր ստով փոխվում է միայն մեկ մարդու համար` հենց իր համար:

Այսպիսով դուրս չգալով իր տգետ դերից նա կարծում է, որ անվերջ սուտ խոսելով ի վերջո կարող է հաջողության հասնել:

Սա նուjնպես թյուրիմացություն է, որովհետև տևական ժամանակ սուտ խոսելով նրա անտաղանդ ընթացքը դուրս է եկել շրջանաձև ուղեծրից:

Քաջ Նազարի հաջողությունը թակել էր ծաղրածուի դուռը, սակայն ստախոսը ինքն իրեն դուրս շպրտեց աշխարհից, տեղափոխվեց մեկ այլ՝ հորինված, գոյություն չունեցող աշխարհ:

Քո ձախողված աշխատանքի պատճառը ոչ թե անեծքն է կամ թուղթ ու գիրը, այլ՝ ասված սուտ խոսքը, որի ազդեցությամբ փոխվել է քո տեղը, դրությունը, և դու դարձել ես անտեսանելի:

Արդար է « սպիտակ» Հայկո:

Միշտ հիշիր` խելքով են որակավորում մարդկանց, ոչ թե գույնով: