Search
Close this search box.

Տեղ-տեղ մերկասառույց է, պետք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով.ԱԻՆ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:36-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Արթիկ քաղաքում տեղում է ձյուն:

Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։