Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը դանակահարել է նախկին կնոջը 5-ամյա որդու աչքի առաջ

Մոսկվայում 27-ամյա Գուրբան Գ.-ն հարձակվել է իր նախկին կնոջ՝ 29-ամյա Այնուր Գ.-ի վրա, ումից ամուսնալուծվել էր 3 տարի առաջ:

Հրապարակված կադրերում երևում է, որ նա հետևում է կնոջն ու երեխային, ապա մոտենում նրանց, ինչ-որ բան ասում որդու ականջին, այնուհետև դանակի մի քանի հարված հասցնում կնոջ կրծքավանդակին:

Չնայած ստացած վերքերին՝ կինը կարողացել է փախչել և թաքնվել տան շքամուտքում, ապա շտապօգնություն է կանչել:

Բժիշկների խոսքով՝ կնոջ վիճակն այժմ ծանր է: Նշվում է, որ երեխային խնամում է տատը:

Իրավապահներն այժմ փնտրում են Գուրբանին:

Այս Բաժնից