Search
Close this search box.

Կեղծ դիպլոմ են ներկայացրել. Ղուկասավանի և Նիզամի գյուղապետներն ազատվել են աշխատանքից

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Դատախազի միջնորդագրի հիման վրա Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

«Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ։ Նրանք չեն ունեցել 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարձրագույն կրթություն, բայց ներկայացրել են այդ հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ: Դատախազը ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Մասիսի համայնքապետին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:

Մասիսի համայնքապետի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից։
Նշվում է, որ այդ բնակավայրերի վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր հունվարի 10-ին, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվել են քրեական հետապնդումները: