Search
Close this search box.

Վանդալների ու «ռեկոնսրտուկտորների» խրոնիկան Արցախից. Դավիթ Կարապետյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բերձորի «Սուրբ Համբարձման» եղեղեցին այլևս գոյություն չունի…
Ադրբեջանցիներն այն ևս հիմնահատակ ոչնչացրեցին:
Այս պահին քանդվում է Աղավնոյի «Սրբոց Նահատակաց» եկեղեցին:
Հայկական հետքն ի սպառ ոչնչացվում է:
Ու սա այն Ադրբեջանն է, որը «ճղում է իրեն մեջտեղից»՝ ասելով, թե այդ եկեղեցիներն «ալբանական» են, որ նրանք վերջիններիս հետնորդներն են, հետևաբար՝ դրանք համարվում են իրենց ժառանգությունը:
Ընդ որում, առանց հաշվի առնելու, որ աշխարհը տարրական մի հարց կարող է ուղղել նրանց.
— բա որ այդպես է, ինչու՞ եք հիմնահատակ ոչնչացնում «ձեր» իսկ մշակութային ու նյութական ժառանգությունը:
Իհարկե ո՛չ հարցնող կգտնվի, ո՛չ էլ դրան պատասխան կա…
Ինչևէ, Ալիևն իր սև գործն անում է, մարսում ու դրա համար ոչ մի կերպ չի պատժվում:
Իսկ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:
Ի դեպ, ՀՀ գործող իշխանություններն անգամ չեն արձագանքել և ոչ էլ գնահատական տվել հերթական այս վանդալիզմին:
Այնպես, ինչպես նախորդների դեպքում:
Ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչել ու դժվար էլ հնչի «а то, как бы чего не вышло»…
Մնում է հիշեցնել, որ միջինասիական յայլեքից ժամանած քոչվորը տեր տարձավ մեր Արցախին,
այն կարգեց իրեն «վաթան», ի վերջո հայաթափեց, իսկ հիմա մաքրում է հողը հայի հետքից:
Դե իսկ մենք այստեղից ֆիքսելու ենք հերթական վայրագություններն ու վանդալիզմը, միաժամանակ խոսելու ենք թշնամուն այսուհետ հարևան կարգելու, համատեղ խաղաղ գոյակցության ու բարեդրացիության մասին:
Ավելին՝ ըստ վարչապետ կոչեցյալի, մենք նույնիսկ ուրախ պետք է լինենք, որ մեր հարևաններն ադրբեջանցիներն են, որոնց հետ վաղը մյուս օրը բիզնես կարող ենք անել:
Ու թքած թե, Ալիևն իր մի խոսքի մեջ 10 անգամ մեզ թշնամի ու ագրեսոր կկոչի, մեր երկիրն էլ՝ «Արևմտյան Ադրբեջան» կանվանի:
Ինչևէ, Ալիևն այսօր այնքան է ինքնավստահ, որ գիտի՝ ինչ էլ ասի, ինչ էլ անի «տակից դուրս եկող է»…
Մանավանդ, երբ թե՛ իր մնալու և թե՛ ձեռքերին ազատություն տալու մասով դեռևս ունի կոնսենսուս:
Ավելին՝ վերջինիս անմնացորդ աջակցություն կա:
Միջինասիական ցեղակից պետությունների ղեկավարներն իրենց ներդրումներով ծաղկեցնում են Արցախը:
Բայց աննախադեպ է հատկապես «ԲելոԲատյայի» Ալիևին օգնելու էնտուզիազմն ու ոգևորվածությունը:
Լուկաշենկոն այսօր Արցախից պետք է ասի իր անմնացորդ աջակցության, ազատագրված տարածքների վերականգնման, գյուղատնտեսական քաղաք կառուցելու, ֆերմերային տնտեսություններ ստեղծելու պատրաստակամության մասին:
Մեծ հաշվով թող անեն:
Արցախին չի խանգարում «կոսմետիկ ռեմոնտը»…
Մանավանդ՝ փողը կա, անողը կա:
Բայց և անիծվեն Աստծո ու Հայի տունը թե՛ քանդողներն ու պղծողները, թե՛, լուռ ու ձեռքերը ծալած հետևողները…