Search
Close this search box.

Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․

«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։

Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում»։