Search
Close this search box.

Ահա թե ով էր «Կիրանց» հացատանը Փաշինյանի քավոր մարզպետի հետ, որի մուտքը հսկել են հատուկ ջոկատայինները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ, որոնք նախորդ օրը փակել էին Վրաստան-Հայաստան ճանապարհի Կիրանցի հատվածը, իսկ մարզպետի հանդիպումից հետո բացեցին։ Հանդիպումը կայացել է գյուղի դպրոցում, մարզպետի պահանջով՝ առանց լրատվամիջոցների: Փաշինյանի քավորը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է, իսկ իրենց պայքարը թեպետ գյուղի համար է, սակայն որոշ ուժեր՝ սրբազանի գլխավորությամբ, դա օգտագործում են հեղաշրջում անելու համար։ Ասել է նաեւ՝ պետք լինի, պատ կշարենք սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեք ադրբեջանցի սահմանապահներին։ Մարդիկ հիշեցրել են, որ այս իշխանությունն անգամ տները կորցրած Շուռնուխի բնակիչների համար 4 տարում չի կարողացել 10 տուն կառուցել, ուր մնաց սահմանի երկայնքով պատ կառուցեն։ Վստահեցրել է, որ ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցները մշտապես գյուղում կլինեն, կհսկեն իրենց անվտանգությունը:

Քննարկվել է նաեւ փոխհատուցման հարցը՝ առանց կոնկրետ թվեր մատնանշելու, սակայն մեզ ասացին, որ կիրանցեցիներից ոչ բոլորն են նախկինի պես ընդվզել, ոմանք արդեն կոտրվել են եւ պատրաստ են եղել փոխհատուցում ստանալ։ Մարդիկ Ղալումյանից պահանջել են ցույց տալ արդեն դելիմիտացված քարտեզը, սակայն պատասխան են ստացել, որ ինքը չունի այդ քարտեզը: Այս պատասխանը նոր կասկածներ է առաջացրել, որ գուցե վատ պատկերն ավելի վատն է, քան ի սկզբանե էին որոշել։ Ի դեպ, կիրանցեցիները հանդիպումից հետո նկատել են, որ մարզպետն ուղեւորվել է «Կիրանց» հացատուն, նրան է միացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Գյուղում աշխատող մեր գործընկերները փորձել են մտնել հացատուն, սակայն հատուկ ջոկատայինները որ մուտքը եւ ներս չեն թողել։ հսկել են մուտքը եւ ներս չեն թողել։

экономите время и до 30% от стоимости