Search
Close this search box.

82-ամյա բոդիբիլդեր տատիկը ծեծել է իր տուն ներխուժած գողին

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում բոդիբիլդինգի սիրահար տատիկը ծեծել է իր տուն ներխուժած գողին: Այս մասին տեղեկացնում է obozrevatel.com կայքը:

82-ամյա Ուիլլի Մերֆին պատմել է, թե ինչպես է հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ին, մի անծանոթ հայտնվել իր տան դռան առջև: Նա թակել է դուռը և խնդրել է շտապօգնություն կանչել: Երբ ծեր կինը նրան ներս չի թողել, գողը կոտրել է դուռը:

«Նա սխալ տուն էր ընտրել ներխուժելու համար»,- ասել է Մերֆին:

Չնայած մեծ տարիքին՝ կինն ամեն օր հաճախում է մարզասրահ, վարժություններ է կատարում 102 կգ քաշով ծանրաձողով, մի քանի անգամ դարձել է բոդիբիլդինգի մրցաշարերի մրցանակակիր:

Տատիկը վերցրել է սենյակի սեղանն ու հարվածել գողին:

«Սեղանը փշրվեց, նա ընկավ, և ես սկսեցի ցատկոտել նրա վրա»,- պատմել է Մերֆին: Հետո տատիկը գողի վրա է դատարկել շամպունի շիշը և սկսել է հարվածել նրան խոզանակով:

Կռիվը դադարեցրել են ոստիկանները, որոնց հասցրել էր զանգահարել Մերֆին: Նրանք արդարացրել են տատիկի գործողությունները և լուսանկարվել են նրա հետ: Գողը տեղափոխվել է հիվանդանոց:

Այս Բաժնից