Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արյունալի հրաձգությունից ևս մեկ օրենքով գող է զոհվել. նրա անունը ևս հայտնի է

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 22-ին Սուխումիում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել է օրենքով գող Աստամիր Շամբան: «Սան Ռեմո» ռեստորանի մոտ տեղի ունեցածի միջադեպի արդյունքում նաև վիրավորվել էր 4 քաղաքացի՝ մատուցողուհին և երեք տղամարդ, ովքեր եղել են քրեական հեղինակության հետ նույն սեղանի շուրջ նստած:

Ավելի ուշ հայտնվեց, որ վիրավորներից երկուսը՝ մատուցողուհին և Շամբայի սեղանակիցներից մեկը, մահացել են հիվանդանոցում: Արդեն հայտնի է, որ մահացողը ևս օրենքով գող է՝ Ալխաս Ավիձբան:

Նշենք, որ կասկածյալներին միջադեպից կարճ ժամանակ անց ձերբակալել են: