Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մոսկվայում ձերբակալվել Ալրաղացի Լյովիկը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է 51-ամյա Լևոն Հրաչյայի Սարգսյանը։ Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով:

Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը: