Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի օգնությամբ երևանցի բազմաթիվ զինվորների հարազատներ մեկնեցին Արցախ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Երևանում իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված հերթական ակցիան: Հայրենիքի սահմաններն օր ու գիշեր հսկող զինվորների հարազատները հնարավորություն են ստացել մեկնելու Արցախի զորամասեր և տեսնելու իրենց որդիներին: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը նաև զինվորների համար առաջնային անհրաժետության պարագաներով և սննդամթերքով ծանրոցներ է նախապատրաստել: