Search
Close this search box.

Մեկ տասնյակից ավել մարդիկ են թունավորվել շմոլ գազից, այդ թվում երեխաներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21.25-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 անչափահաս։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: