Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր նաև Հանրապետական կուսակցության դեմ. Էդուարդ Շարմազանով

«Մեզնից ավելի շահագրգիռ ուժ չկա. մենք կորցրել ենք մեր առաջնորդին, սպարապետ Վազգենը մեր առաջնորդն է եղել նախ և առաջ»,- Եռաբլուրում այս մասին ասել է Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը վերաբերող հարցերին:

Ըստ նրա՝ «Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր պետության, հայ ժողովրդի, այն ժամանակվա իշխանության, ինչու չէ, նաև Հանրապետական կուսակցության դեմ, որովհետև սպանվեց հանրապետական կուսակցության առաջնորդ Վազգեն Սարգսյանը, Արմենակ Արմենակյանը, Հերմինե Նաղդալյանը վիրավորվեց…: Մի բան պարզ է, որ դահիճը և դահիճները բանտում են, և եթե կան նոր հանգամանքներ, թող իշխանությունը և քննչական մարմինները պարզեն, քննեն, բայց միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում մանիպուլիացիան և սպեկուլիացիան հոկտեմբերի 27-ի ներքաղաքական շարժառիթներով»:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կասի Նաիրի Հունանային վաղաժամ ազատման դիմումի մասին, Շարմազանովը պատասխանել է. «Ինչ պիտի ասեմ, գլուխը պատով է տվել, հազար ներողություն»: