Search
Close this search box.

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ընթացող բանակցություններն ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ ավարտվել են:

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ համաձայն երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Երևանում:

Հայաստանի ազգային հավաքականը, հնարավոր է, ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի նոյեմբերին: Այդ մասին կտեղեկացնենք պաշտոնական հաստատում լինելուն պես: