Search
Close this search box.

«Ժամանակ». Ճամբարակում թեժ ընտրություններ են սպասվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում։ Այստեղ առաջադրվել են գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։ «Ժամանակ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի՝ 34-ամյա Վազգեն Ադամյանին: «Ուզում են իրենց թեկնածուն ունենալ և թույլ չտալ, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել»,- փոխանցեց մեր աղբյուրը։ Գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը ընտրությանը կմասնակցի, արկղերը կբացեն, և պատկերն ակնհայտ կլինի. «Վերջիվերջո, ես բավականին երկար տարիներ մարդկանց հետ աշխատել եմ, իմ նիստուկացն էլ գիտեն, կատարած գործերն էլ, ընտրությունից հետո պարզ կլինի»:

Մանրամսը՝ թերթի այսօրվա համարում: