Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի որդին գաղտնի հավաք է կազմակերպել

Ռ. Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում, որը մեկնարկել է ժամը 18:15-ի սահմաններում: Համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում’ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Երբ ժամանել է Սեյրան Օհանյանը, բարևել է տարածքում շուրջօրյա հսկողություն իրականացնող պետավտոտեսուչներին, ինչից հետո վերջիններն անմիջապես լքել են Չարենցի 1 հասցեի հսկման կետը:

Հատկանշական է այն հանգամանքը, որ պետավտոտեսչության մեքենայի’ դիրքը լքելուց րոպեներ անց, 071AS61 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Սեդրակ Քոչարյանը, ու նշված ավտոմեքենան կայանել է պետավտոտեսչության մեքենայի հսկման կետում:

MAMUL.am-ի տեղեկություններով, հավաքն այս պահին դեռ շարունակվում է: Ավելի ուշ կփորձենք հավելյալ տեղեկություններ հայտնել: