Search
Close this search box.

Հայաստանի սահմանին 19-ամյա զինվոր է զոհվել. Հայաստանի ՊՆ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 18-ամյա զինծառայող Չապլին Մարգարյանը Արմավիր մարզի Արմավիր գյուղից էր:

armtimes.com-ի հետ զրույցում գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը  ասել է, որ զինծառայողը 8 ամիս է, ինչ զորակոչվել էր բանակ, եւ այդ ընթացքում հասցրել էր բազմաթիվ գովասանագրեր ստանալ ղեկավարության կողմից: Համաձայն գյուղապետի խոսքերի զինծառայողը զբաղվում էր սպորտով՝ մարզիկ էր:

«Շատ լավ երիտասարդ էր, զորամասում, որտեղ ինքը ծառայում էր խումբ էր բացել եւ պարապում էր զինծառայողների հետ, շատ ափսոս, լավ երիտասարդ էր»,- բնութագրեց գյուղապետը: Վերջինս ասաց, որ զինծառայողի մայրն այժմ Եվրոպայում է բնակվում: «Նորմալ պայմաններում են ապրում, հողերի վրա են աշխատում»,- ասաց նա: