Search
Close this search box.

Առողջապահության նախարարը՝ վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջության մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի ու առողջության համար: Առողջություն եմ նրան մաղթում, իսկ նրա հարազատներին տոկունություն»: