Search
Close this search box.

Ինքնասպանություն է գործել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ինքնասպանություն է գործել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ինչը ՀՀ ոստիկանությունից հաստատեցին:

«Երեկ` սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 23:30-ճ սահմաններում Հայկ Հարությունյանը Բջնի գյուղում իրեն պատկանող ամառանոցում հրազենով ինքնասպանություն է կատարել», -ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, քննչական բաժնում հարուցված է քրեական գործ: