Search
Close this search box.

«Հրապարակ». Հանձնաժողովը կքննարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլի» նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի այսօր՝ սեպտեմբերի 24-ին:

Ուշագրավ է, որ հարցի հիմնական զեկուցող է նշանակվել ոչ թե այս գործընթացի «քավոր»՝ իմքայլական Վլադիմիր Վարդանյանը, ով երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում՝ աշխատակազմի ղեկավար, եւ Հրայր Թովմասյանի հետ նախկինում բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել, այլ պետաիրավականի անդամ Սուրեն Գրիգորյանը։

Նախագիծը հանձնաժողովում ընդունվելուց հետո կմտնի լիագումար նիստի օրակարգ, կքննարկվի հոկտեմբերի 1-ին մեկնարկվելիք ԱԺ քառօրյայի ընթացքում։