Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 25-ամյա Սուրիկ Հաջոյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Shamshya.com-ի տեղակացմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ Շարո Մամոյանը, Սերգեյ Հովհաննիսյանը և Եղվարդ քաղաքի բնակիչ Բելլա Հաջոյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից նախ տեղում ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Վարորդը զրույցում նշել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով, ըստ վարորդի հայտարարության, դիմել է փախուստի։ ՃՈ-ն պարզում է նաև՝ արդյո՞ք վթարի ենթարկված վարորդի ասածը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։

[smartslider3 slider=119]