Search
Close this search box.

Հրդեհ Երևանում. տարհանվել է 16 բնակիչ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ: