Search
Close this search box.

Նիկոլը մերժեց Սասուն Միքայելյանին

Օրերս Կապան քաղաքի տոնն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն էր խնդրել կապանցիներից, որ քաղաքի տոնի օրը չի եղել կապանցիների կողքին և թեկուզ ուշացումով , բայց շնորհավորել էր բոլոր կապանցիներին քաղաքի տոնի առթիվ ու խոստացել այցելել նրանց:

Գյումրու տոնին վարչապետ Փաշինյանը մի ամբողջ գեղեցիկ օր անցկացրեց գյումրեցիների հետ և անգամ խոստացավ անկախության օրը տոնական կենտրոնը դարձնել Գյումրին:

Կապանից ու Գյումրուց առաջ Հրազդան քաղաքը տոնեց իր 60 ամյակը: Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին հրավիրել էր, թե վարչապետին և թե օրենսդիրների ու նախարարների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հրազդանում ներկա էր գտնվել անգամ Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան արարողությանը և ընտանեկան այլ խնջույքների, Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո հավանաբար վերլուծելով Սասուն Միքայելյանի պահվածքը, որոշել էր մերժել Սասուն Միքայելյանին և բազմաթիվ հրազդանցիներ, ովքեր քաղաքի տոնի օրը եկել էին վարչապետի հետ հանդիպման, այդպես էլ հանդիպումը չկայացավ:
Նույնիսկ վարչապետի կողմից հրազդանցին ուշացած շնորհավորանք չստացավ:

Ի դեպ, Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին որոշել էր մարզպետին ընդհանրապես չհրավիրել, քանի որ իր հայրիկի ու մարզպետի հարաբերությունները մի առվով չեն գնում:

Ու ստացվեց, որ Սասուն Միքայելյանի ընտանիքը վարչապետի նշանակած կադրին` մարզպետին է մերժում, իսկ վարչապետ Փաշինյանը` Սասուն Միքայելյանին ու նրա ընտանիքին:

ArmLife.am