Search
Close this search box.

Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա և Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Տոմսերի արժեքը՝ ըստ խաղերի.

Հայաստան – Իտալիա՝

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 10000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 6000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված – 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ – 3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ