Search
Close this search box.

Ադրբեջանի պատմության դասագրքի քարտեզի վրա ծովից ծով Հայաստանն է

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի դպրոցների 10-րդ դասարանի պատմության դասագրքրում «անուշադրաբար» տեղ է գտել տարածաշրջանի հնագույն, իրական քարտեզը, որտեղ ծովից ծով Հայաստանն է ու հասնում է մինչև Ափշերոնյան թերակղզի՝ Բաքվի տակերը:

Քարտեզի վրա ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան չկա: Բարձրացված աղմուկի պատճառով այն այժմ հանում են դասագրքերից՝ դրանք վերահրատարակելու միջոցով: Հետաքրքիր է, թե ինչ են նկարելու, չնայած էտքան էլ անկանխատեսելի չէ»: