Search
Close this search box.

Ադրբեջանը չեղարկելու է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվելու է սեպտեմբերի 1-ից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բաքվից դիվանագիտական աղբյուրը:

Անկարան 2007 թվականին միակողմանի կարգով չեղարկել էր վիզային ռեժիմն Ադրբեջանի քաղաքացիների համար: Այս պահին Ադրբեջանի քաղաքացիներն առանց վիզայի Թուրքիայի տարածքում կարող են գտնվել 30 օր:

«Սեպտեմբերի 1-ից Թուրքիայի քաղաքացիները ստիպված չեն լինի վիզա ստանալ Ադրբեջան այցելությունների համար: Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Ադրբեջանում գտնվել 30 օր», – հայտնել է աղբյուրը: