Search
Close this search box.

Նոր մանրամասներ զինվորի ինքնասպանության դեպքից. Հայտնի է, թե ինչի շուրջ են վիճել դիրքի ավագի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանին գտել էին ինքնասպան եղած: Հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել եւ կրակել նրա ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից հայտնի դարձավ, թե ինչի շուրջ են վիճել ժամկետային զինծառայողն ու դիրքի ավագը: Այսպիսով, զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է: Դիրքի ավագը զինծառայողին հարցրել է թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է:

Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, եւ այդ դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ սկսվել է վիճաբանություն: Ու, փաստորեն, ըստ նախնական վարկածի` մի հեռախոսի պատճառով երիտասարդ զինվորն իր կյանքին վերջ տվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում