Search
Close this search box.

Պահանջում են դատարանի առաջ կանգնեցնել Նիկոլա Սարկոզիին

Ֆինանսական խախտումներով զբաղվող ֆրանսիական դատախազությունը՝ մեղադրելով  երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կոռուպցիայի, կաշառակերության ու ծառայողական գաղտնիքի խախտումը թաքցնելու մեջ, պահանջել է դատարանի առաջ կանգնեցնել նրան,  տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով  Le Parisien-ին

Նույն մեղադրանքներ են առաջադրվել նաև Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգի ու վճռաբեկ դատարանի նախկին գլխավոր դատախազ Ժիլբեր Ազիբերի դեմ:

Քննիչները  կարծում են, որ 2014թ. նախկին նախագահը փորձել է Էրզոգի միջոցով գաղտնի ծառայողական տեղեկություն ստանալ Ազիբերից: Այդ կերպ Սարկոզին ցանկացել է վերադարձնել  իր աշխատանքային ձայնագրությունները, որոնք առգրավվել էին 2007թ. իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակում: