Search
Close this search box.

Ձեր զակատած տուշոնկաները փոր լցնելու համար են. նախկին զինծառայողի բաց նամակը Դավիթ Տոնոյանին

Պարո՛ն նախարար, ես մշտապես հետևում եմ բանակում տեղի ունեցող փոփոխություններին և ուզում եմ Ձեզ մի կարևոր խնդրի մասին տեղեկացնել՝ որպես նախկին զինծառայող։ Երբ ես զինվոր էի, որոշ պաշտոնյաներ էին այցելել մեր վաշտ և մեզ ասում էին.
– Տղե՛րք ջան, ասեք ձեզ ինչ է պետք, ինչ անենք, ոնց անենք, ինչի կարիք ունեք և այլն։

Շատերը շատ բան ասեցին,և ես որպես կրտսեր հրամանատար,,նույնպես մի բան ուզեցի այդ պաշտոնյաներից։ Ես դիմել էի, որ ամբողջ սեզոնին զինվորներին կարողանան մրգով և բանջարեղենով ապահովել, ու տվել էի իմ հիմնավորումը, թե ինչի պիտի ապահովեն և ինչքան կարևոր նշանակություն ունի դա զինվորի կյանքում։ Օրեր անց, մեր զորամաս ուղարկեցին խնձորներ և մի քանի շաբաթ ամբողջ զորամասի զինվորները խնձոր էին ուտում, ինքս ինձ հարց էի տալիս, մի թե մեր բերքառատ երկիրը չի կարող երեք ամիս շարունակ զինվորներին մշտապես ապահովել միրգ և բանջարեղենով, մի թե հարյուրավոր հեկտարներ հողեր ունեցողները, պատրաստ չեն մի քանի կամազ միրգ և բանջարեղեն ուղարկել սահման պահող տղերքին։

Այսօր ես Ձեզ եմ դիմում այս հարցով, Դուք, որպես ՊՆ նախարար կարեղ եք 3 ամիս շարունակ առաջնագիծ պահող տղերքին մշտապես ապահովել մրգով և բանջարեղենով, օրինակ՝ վարունգ, պոմիդոր, ձմերուկ, ծիրան, դեղձ, խաղող, և այլն… Գիտեմ շատերը կասեն ապահովվում է և այլն, բայց այդպես ձևական ապահովվելու մասին չի խոսքը, այլ լիարժեք և ստացիոնալ։

Այսօր նույնպես հետևել եմ ճաշացանկին, երբ վարչապետի հետ ճաշացանքն էիք ցույց տալիս, բայց ես այնտեղ իմ թվարկած մրգերը չտեսա, նույնիսկ ցուցադրական ճաշացանկում էլ չկար միրգ։ Ես վստահաբար ասում եմ, որ բանակի հզոր լինելու և մարտունակ լինելու խիստ կարևոր նախապայմաններից մեկը, դա զինվորներին ամբողջ սեզոնի ընթացքում միրգ֊բանջարեղենով լիարժեք և կատարյալ ձևով ապահովելն է։ Եթե որևիցե մեկը կասկածներ ունի գրածիս վերաբերյալ, թող խորհրդակցի ամենաուժեղ բժիշկների և մասնագետների հետ։

Մեկ տարվա ընթացքում, մարդը անպայման պիտի ինչքան կարող է շատ օգտագործի միրգ և բանջարեղեն, որ իր օրգանիզմում պահեստավորվեն մի շարք վիտամիններ, լիարդում պահեստավորի գլյուկոզա և ձմռանը լավ դիմադրողականություն ունենա, դիմանա դժվարություններին,հաղթահարի հիվանդությունները։ Ես բանակի ամեն մի մանրուքից սկսած լավ տեղյակ եմ, իմ երկու տարվա ծառայության ընթացքում հասցրել եմ շատ բաներ ուսումնասիրել և Ձեզ խորհուրդ եմ տալիս, որպես նախկին զինվոր, որպես ապրիլյան պատերազմին առաջնագծում կանգնած զինվոր,շատ լուրջ ուշադրություն դարձնել այս հարցին։

Ձեր զակատած ու պահեստավորած կանսերվաների ու տուշոնկաների մեջ վիտամիններ և լուրջ սնունդ չկա, դրանք ընդամենը փոր լցնելու համար են։ Եթե խնդիր ունեք և դժվարանում եք 3 ամիս անընդմեջ առաջնագիծ պահող տղերքին միրգ֊բանջարեղենով ապահովել, ես կարող եմ Ձեզ օգնել և ասել, թե ինչպիսի տարբերակներ կան դրան հասնելու համար։ Թող չթվա , թե ես անտեսում եմ բանակում եղած մեր իմաստուն և գիտակ հրամանատարներին, կամ ասում եմ , որ այդ մասին մտածող չի եղել, ուղղակի ես էլ իմ կարծիքն եմ արտահայտում և փորձում Ձեր ուշադրությունը ավելի շատ կենտրոնացնել հենց այս հարցի վրա։

Հ.Գ. Հույս ունեմ նամակս կհասնի Ձեզ ու Դուք անպայման լուրջ ուշադրություն կդարձնեք այս հարցին։

Հարգանքներով Մանուել Մանուկյան։