Search
Close this search box.

«Սպասում եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«ՊՎԾ ուսումնասիրության ու Քննչական կոմիտեի հետևողական աշխատանքի հերթական արդյունքը. ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին (Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին) մեղադրանք է առաջադրվել։ Սպասում եմ, որ ՊՎԾ կողմից ուղարկված մյուս գործերի քննությունը նույնպես կավարտվի, և պետությանն ու համայնքին վնաս պատճառած բոլոր մեղավորները կպատժվեն»։