Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը խոսել է նաև Սասուն Միքայելյանի մանդատը վայր դնելու հավանականության մասին

Վերջին շրջանում մամուլում լուրեր են տարածվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նեղացած ու զայրացած է, քանի որ չի ընտրվել ՔՊ նոր վարչության կազմում:

Ըստ տարածված տեղեկությունների՝ Միքայելյանը նեղ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում իր պատգամավորական մանդատը «շպրտելու է դեմքներին»:

Այսօր, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն այդպիսի տեղեկություն չունի. «Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայլեյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ՝ չգիտեմ: Բախում չի եղել: Իմ և նրա հարաբերությունները սրված չեն: Ես զրո տեղեկություն ունեմ այն մասին, թե նա մանդատը վայր է դնելու, թե՝ ոչ»,-ասաց Միրզոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: