Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ, միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել:

Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:

ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել և ստուգել են նրանց պահման պայմանները և ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ: Խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին: