Search
Close this search box.

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ բանակում չծառայելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ փաստաթուղթ կեղծելու համար

Գործարար Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Aysor.am-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»:

Քրեական գործի շրջանակներում առայժմ մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։