Search
Close this search box.

Խորհուրդ կտամ մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով. Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր բավականին ակտիվ քննարկվում էին մարզպետների գործունեությանը վերաբերող թեմաներ և այս պարագայում ուղղակի պետք է անդրադառնամ Կոտայքի մարզպետին, ով կրկին անգամ քողարկված՝ վիրավորանք հասցրեց աբովյանցիներին։

Հիշեցնեմ, որ երեկ հարցազրուցներից մեկի ընթացքում նա կրկին վերահաստատեց իր այն պնդումը թե «Աբովյանում առայժմ չի արթնացել արժանապատիվ քաղաքացին» (Կներեք եթե բառացի չեմ արտահայտում հնչեցված միտքը, բայց իմաստը նույնն էր ):

Ես հասկանում եմ, որ իր թիմակցի (իսկ փաստացի հենց մարզպետի) պարտությունը, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում շատ ծանր է նստել նորաթուխ քաղաքական գործչի ենթագիտակցության վրա, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ, որ նա հետևողական շարունակի վիրավորել աբովյանցիներին։

Խորհուրդ կտամ մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով, այլ ոչ թե տառապել հետընտրական ցնցումներով։ Օրինակ թող զբաղվի Եղվարդի հանրակացարաններից տարահանված քաղացիների հարցերով։ Թե չէ իր պահվածքը արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս մարզի բնակիչների համար։