Search
Close this search box.

«Ժամանակ». Խուճապ՝ ՍԴ-ում. Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին. Նամակը գաղտնի չէ, բայց չի հրապարակվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ին, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական մարմիններին՝ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Նամակը թեեւ գաղտնի չէ, սակայն այն չի հրապարակվում: Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի անդամների շրջանում խուճապի հասնող տրամադրություններ կան. նրանք աշխատանքային ժամից հետո մնացել են մինչեւ ուշ երեկո՝ քննարկելու համար վերոնշյալ նամակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում