Search
Close this search box.

Զոհված զինծառայողը Հրազդան քաղաքից էր

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեսյբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

Քիչ առաջ տեղեկացա ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, Հրազդանի միկրոշրջան թաղամասի բնակիչ Հայկ Սուրենի Ալավերդյանի անժամանակ մահվան մասին:

Այս անդառնալի կորստի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զինծառայողի հարազատներին եւ մերձավորներին: