Search
Close this search box.

Հրդեհ Հանրապետության փողոցում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկում:

ԱԻՆ լրատվական կայքի տեղեկացմամբ՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 4-րդ հարկի Գ. Գ.-ի բնակարանի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 22:06-ին:

Այրվել են սառնարան, մասամբ խոհանոցի գույքը (մոտ 3 քմ), առաստաղի փրփրապլաստե երեսպատումը (մոտ 6 քմ) և ջերմահարվել ավելացրած հարկի (5-րդ) ծածկը: