Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ի՞նչ իրավունքով է միջպետական ճանապարհը կիլոմետրով փակվել բառիս բուն իմաստով՝ ոչխարների կողմից

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Ասոցիացիա»-ի ղեկավար Յաշա Սոլոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ Ճանապարհային Ոստիկանություն չե՞ք կարծում, որ հարկավոր է այս երևույթի դեմն առնել։

Ասենք ի՞նչ իրավունքով է միջպետական ճանապարհը կիլոմետրով փակվել ինչ֊որ բառիս բուն իմաստով ոչխարների կողմից։
Ես վստահ եմ, որ այս ոչխարները չեն հասկանում, բայց արդյո՞ք պատկան մարմինները հասկանում են, թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, էլ չհաշված այն անհարմարությունները, որին բախվում են երթևեկող քաղաքացիները։

Վերջին մի քանի շաբաթվա մեջ մի քանի վթարի ենք ականատես եղել էս ոչխարների պատճառով։

Դաշտը թողած՝ ճամփա են փակել»: