Search
Close this search box.

«Նման Սահմանադրությունը պետք է ջարդել հեղինակների գլխին». Վահե Գևորգյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում Սահմանադրությունը երբեք չի ընկալվել, բացարձակ չի կարևորվել, որովհետև երբեք էլ ժողովրդից դուրս չի եկել, էլ չեմ խոսում՝ կեղծված ու պարտադրված Սահմանադրության մասին։ Չի ընկալվել, որովհետև այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանքներ չեն տարվել, անընդհատ Սահմանադրությունը խախտել են հենց դրա հեղինակները։

Գործող աբսուրդ ու ոչ լեգիտիմ Սահմանադրությունը՝ երևի թե պիտանի է օգտագործել միայն հեղինակներին չեզոքացնելու համար, ինչն էլ և Վահեն պատրաստվում է անել։ Հնչում են մտքեր, թե բառախաղ է, հարգելիներս` Սահմանադրականության մեջ բառերը կարևոր են, եթե գրված է՝ դատավոր ու անդամ ուրմեն՝ տարանջատում է ենթադրում, հակառակ դեպքում կլիներ՝ կամ անդամ, կամ դատավոր, դուք եք գրել, հետո մեզ պարտադրել, հիմա ասում ենք՝ դե «կերեք», ասում եք՝ համով չի, բա մեզ ի՞նչի էիք փորձում կերցնել։

Երբ ունենք ժամանակի մեծ խնդիր, միակ լուծումը՝ հեղափոխական տրամաբանությամբ խնդիրների լուծումն է, լուծում, որն ընդունելի և լեգիտիմ է հանրության կողմից։ Իրականում հենց դա է լեգիտիմ Սահմանադրությունը, անկախ նրանից, թե թղթի վրա ինչ է գրված։ Եղած պայմաններում, նման Սահմանադրությունը պետք է ջարդել հեղինակների գլխին, այնուհետև գրել նորը, ու դնել հանրային քննարկման այնքան ժամանակ, մինչև ամբողջ ժողովուրդը մարսի, ընկալի, թե ինչի տակ է ստորագրում, ու պատասխանատվություն վերցնի»։