Search
Close this search box.

Հայաստանի համար շատ վտանգավոր երևույթ է հասունանում. ովքեր են Գազպրոմ-Արմենիայում «սկաներ սարքող» անհայտ անձինք

Կարեն Հեքիմյանը  ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.

Պարզվում է, որ Գազպրոմ-Արմենիան Հայաստանում գործող ամենաանպաշտպան և խոցելի կազմակերպությունն է: Ուրեմն, մի 10-12 օր առաջ ֆեյսբուքյան գրառում էի կատարել այն մասին, որ Գազպրոմ-Արմենիայի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության +374 10 29-49-36 հեռախոսահամարով պատասխանում է մեկը, ով իր իսկ խոսքերով չունի անուն և ազգանուն, չի բացահայտում կապը Գազպրոմ-Արմենիայի հետ, ասելով, որ «սկաներ սարքող» է: Հարցմամբ դիմեցի Գազպրոմ-Արմենիային:

Պատասխանեցին, որ «հեռախոսահամարին պատասխանած անձի ինքնությունը չի պարզվել»: Այսինքն, Գազպրոմ-Արմենիան չի հերքում իր գրասենյակում օտար անձանց ներկայության փաստը և նշում է, որ իրենք չեն կարողանում պարզել վերջինների ինքնությունը:

Սա աննախադեպ է: Ստացվում է, որ երկրագնդի ամենահարուստ կազմակերպություններից մեկի դուստր ձեռնարկությունը հանդիսացող Գազպրոմ-Արմենիան այն հիմնարկն է, որտեղ ընդհատակյա պայմաններում գործում է անձ կամ անձանց խումբ, որոնց ինքնությունը պարզել չի հաջողվում:

Ի դեպ, այս ամենի արդյունքում, իրադրությունը չափազանց վտանգավոր է դառնում:

Սա ի գիտություն ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն և Федеральная служба безопасности Российской Федерации-ն: Առայժմ այսքանը: