Search
Close this search box.

«Փաստ». Աղվան Հովսեփյանին կփոխարինի Հրաչյա Բադալյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջիկայում, թոշակի անցնելու կապակցությամբ, կազատվի աշխատանքից:

Նույն աղբյուրի պնդմամբ՝ նրա փոխարեն ՀՀ նախագահը քննչական կոմիտեի նախագահ կնշանակի Հրաչյա Վարազդատի Բադալյանին:

Հ. Բադալյանը 2001–2013 թթ. եղել է Երեւան քաղաքի դատախազ, իսկ 2013 թ. հոկտեմբերից մինչեւ 2016 թ. հունիս` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Նախագահի հրամանով 2016–ի հունիսի 18–ին աշխատանքից ազատվելուց հետո Բադալյանն ավելի քան մեկ տարի է՝ անգործ է:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: