Search
Close this search box.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը  մայիսի 30-ին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը հանդես է կգա հայտարարությամբ, եթե հետ չի վերցնի, արձանագրություն է կազմվելու պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Թուխիկյանը նշանակվելու է նոր կազմավորվող Կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ: