Search
Close this search box.

ՀՀ առողջապահության նախարարն անձամբ է ընդունում քաղաքացիներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 27-ին հերթական անգամ ընդունել է քաղաքացիներին՝ նրանց խնդիրները լսելու և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղաքացիները նախարարին դիմել են մի շարք հարցերով, որոնց ծանրակշիռ մասը վերաբերել է սրտի վիրահատությունների աջակցությանը:

Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպք քննարկել է անհատական, քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում` նրանց իրավունքների վերաբերյալ, իսկ մյուսին՝ աջակցություն: