Search
Close this search box.

Առաջադրվել 2018-ի ընտրությունների՞ն, թե՞ ոչ. Պուտինը չի որոշել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ առաջադրվելու է արդյոք 2018-ի նախագահական ընտրությունների՞ն, թե՞ ոչ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով. «Ոչ, ես դեռ չեմ որոշել, թե ում դեմ եմ առաջադրվելու»,- ասել է Պուտինն ու շարունակել,- «Չեմ որոշել անգամ, թե առաջադրվելու եմ ես առհասարակ»: Նա հիշեցրել է, որ օրենքով նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին պետք է հայտարարվի նախագահական ընտրարշավի մասին. «Կարծում եմ, որ մինչեւ այդ հիմնական թեկնածուները կհայտնեն այդ մասին, կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը»,- ասել է ՌԴ նախագահը։