Search
Close this search box.

«Սեքյուրիթի դրիմ»-ում պարտադրել են շատ խախտումներ արձանգրել՝ անկախ բնույթից. սկանդալային բացահայտում

«Սեքյուրիթի դրիմ»-ում երթևեկության վերահսկինչերին պարտադրել են շատ խախտումներ արձանգրել՝ անկախ բնույթից. «Հասկանում ենք, որ երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրներ կան: Նիկոլ Փաշինյանը չի կարող անձամբ զբաղվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում ստեղծված լրջագույն հարցերով, բայց խնդրում ենք ուշադրության դարձնել նաև այս խնդրին: 25֊ից ավել աշխատող, այդ թվում ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը, աշխատանքից ազտավեցին անհիմն, անօրինական կերպով»,-  ArmLife.am -ի հետ զրույցում նշեց ընկերության խախտումների արձանագրման բաժնի պետի արդեն նախկին տեղակալ Արշակ Օհանյանը:
Նա ընդգծեց, որ նախկին աշխատակիցներով շարունակելու են բարձրաձայնել այն ամենի մասին, ինչին ակնատես են եղել ընկերությունում աշխատելիս:

Արշակ Օհանյանը ասում է, որ ընկերությունում մինչ Արամ Ղլեչյանի տնօրեն նշանակվելը, պարտադրվել է որքան հնարավոր է խախտումներ արձանագրել, կապ չունի՝ հիմնավոր, թե անհիմն. «Աշխատավարձը իջեցրել էին ու պարտադրում էին, որ շատ խախտումներ արձանագրեն, որ պրեմիա տան, ինչը արհեստական մրցակցություն և խախտում արձանագրելու մոլուցք էր առաջացրել, անգամ այն պարագայում, երբ լուրջ խախտում չկար: Արամ Ղլեչյանն այս առումով էլ իրավիճակը փոխեց, աշխատավարձերը գնահտավում էին` ելենելով մասնագիտական որակներից, պրեմիան որոշակի առումով մնաց, բայց խախտումներ արձանագրելու մոլուցքը մարեց: Երթևկության վերահսկիչները բավականին ծանր ռեժիմով էին աշխատում` 1,5 ժամ նստում էին, 20 րոպե հանգստանում, Ղլեչյանի օրոք` 45 րոպե նստում էին, 15 -20 րոպե հանգստանում, վճարովի հանգստի ժամերը Արամ Ղլեչյանը կրկնապատկեց »,-նշեց նա:
Արշակ Օհանյանի խոսքով՝ չնայած ընկերության աշխատակիցների ծանր աշխտանքին, աշխատանքի պայմանները բարելավելու քայլեր չեն արվել մինչ Ղլեչյանի տնօրեն նշանակվելը. «Օպերտորների սենյակ ունեիք, որի տանիքը վթարային վիճակում էր, 70 անձ էր նստում, կապիտալ վերանորոգեց, միչև այդ՝ անձրևների ժամանակ ջուր էր կաթում և ստիպում էին այդպիսի պայմաններում աշխատել: Աթոռների քանակը անգամ բավարար չէր ու չէին ավելացնում, հանգստի սենյակը բավարար պայմաններ, կահույք չուներ, այդ ամենը լուծվեց միայն Ղլեչյանի ջանքերով: Ղլեչյանը ընկերությունում աշխատանքի էր ընդունում ապրիլյան պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց համար նույնպես համապատասխան պայմաններ էին ստեղծվում»,-ընդգծեց ընկերության խախտումների արձանագրման բաժնի պետի նախկին տեղակալ Արշակ Օհանյանը:

ArmLife.am