Search
Close this search box.

Սաշիկ Սարգսյանը կրկին լքել է Հայաստանը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը կրկին մեկնել է Հայաստանից: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով»,- նշեց Գալստյանը:

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: Մարտի սկզբին հաղորդվեց, որ ԱԱԾ-ն թույլատրել է նրան «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից, սակայն ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: