Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս տեղեկացրել է` Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, ներկայումս բողոքն է պատրաստվում:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ: