Search
Close this search box.

ԱԳՆ. Ճշտվում է Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր թվիթերյան էջում վշտակցություն է հայտնել Շրի Լանկայում որոտացած պայթյունների զոհերի հարազատներին:

«Մենք վշտով ենք համակված Շրի Լանկայից ստացվող սարսափելի լուրերի առնչությամբ: Հարյուրավոր անմեղ հոգիներ են դաժանաբար կոտորվել այս սրբագույն օրը: Մենք դատապարտում ենք այդ ստորաքարշ հարձակումները և մեր խոր վշտակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-ասված է գրառման մեջ:

ԱԳՆ-ն նաև ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ երկրում Զատկի տոնակատարությունների ժամանակ 8 պայթյուն էր որոտացել: Պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից: