Search
Close this search box.

Մայրը խեղդել է 10-ամսական դստերը

Ադրբեջանի գյուղերից մեկում Գյունել Իսմայիլովա անունով կինը խեղդել է 10-ամսական դստերը, հաղորդում է oxu.az կայքը:

Տեղի բնակիչների խոսքով՝ 27-ամյա կինը վերջերս երկրորդ անգամ է ամուսնացել: Կնոջ և նրա ներկայիս ամուսնու միջև հաճախ են վեճեր ծագել, և կինը պատրաստվելիս է եղել ամուսնալուծվել:

Հաղորդվում է, որ երեխայի սպանության պատճառն ընտանեկան վեճն է եղել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Իսմայիլովան ձերբակալվել է: Դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում: